ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Նիկոլին պատերազմ է պետք, բայց՝ մեր արյան հաշվին

Նիկոլին պատերազմ է պետք, բայց՝ մեր արյան հաշվին
22.03.2025 | 14:13

Հիմա էլ Նիկոլը ուրիշ ավանտյուրա է սկսել, իբր ինքն էլ չէր հավատում, որ Ալիևը կհամաձայնի, բայց դե, «если блефуешь, блефуй до конца»:

Ես էդպիսի մի «բլեֆ» էլ եմ հիշում, երբ 44-օրյա պատերազմից առաջ հաթաթա էր տալիս, թե կարող է Ադրբեջանում հեղաշրջում անել:

Հիմա, երբ ամեն կողմից Ալիևին ճնշում են, որպեսզի ռուս-ամերիկյան երկխոսության ֆոնին ոչ մի կտրուկ քայլ չանի, Նիկոլն ամեն ինչ անում է, որ ադրբեջանցիներին «էստի համեցեք» անի Հայաստան:

Գյումրիի ընտրությունների, երկրում համատարած հարկային տեռորի ու ներքին աննախադեպ դժգոհությունների ֆոնին Նիկոլին պատերազմ է պետք: Գինը չի հետաքրքրում, դա մենք ենք վճարելու: Նրա համար արդյունքն է կարևոր՝ իր իշխանության պահպանումը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 6979

Մեկնաբանություններ